Երևանում 2 համերգասրահ տեխնիկապես կվերազինվեն

12:30 • 19.04.12

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահների տեխնիկական վերազինումը հաստատելու մասին նախագիծը:


«Հայաստանում երկար տարիներ համերգասրահներ չեն կառուցվել և ժամանակի մեջ չեն վերազինվել: Այսօր մեծ խնդիրներ է առաջացել, թե՛ տեղական աշխատանքների իրականացման համար, թե՛ հյուրեր ընդունելիս: Ստիպված ենք լինում անընդհատ արտասահմանից բերել տեխնիկա»,- ասաց նախարար Հասմիկ Պողոսյանը:


Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 8մլն. եվրոյին համարժեք դրամ: Այդ նպատակով Ավստրիայի կառավարությունը կհատկացնի 8 մլն եվրո արտոնյալ վարկ: Կնքվելիք վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները կարող են ուղղվել բացառապես ապրանքների և ծառայությունների ձեռք բերմանը։
Ծրագրի իրականացումը նախատեսվում է ավարտել 2013թ. հունվարին: