Ցմահ ազատազրկված Յասին Հայալին դարձյալ ազատազրկել են

08:41 • 19.04.12

«Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալին դարձյալ ազատազրկման են դատապարտել: Նրան նոր մեղադրանք է առաջադրվել` բանտում «պետական գույքը վնասելու» մեղադրանքով:

 

Դատարանում ցուցմունք տված Հայալն ասել է, որ ինքը զայրացած էր նախորդ դատավարության արդյունքի պատճառով, դրա համար էլ հարվածել է դռանը, ինչի հետևանքով ապակին կոտրվել է:

 

«Դիտմամբ չեմ արել»,- արդարացել է Հայալը:
 

Այդ մեղադրանքի համար նախատեսվում է  մինչև 1 տարվա ազատազրկում, բայց քանի որ նա փոխհատուցել է վնասն ու լավ վարք դրսևորել, պատիժը նվազեցվել է մինչև 3 ամիս 10 օր ազատազրկման: