Տնտեսությունը պետք է զարգացնել նաև սփյուռքահայերի միջոցներով. «Ժառանգություն»
Լուսանկարը` Armenpress-ի
«Ժառանգություն» կուսակցություն իր նախընտրական ծրագրով երկրի տնտեսության զարգացումը նպատակ ունի իրականացնել նաև սփյուռքից՝ վերջին 20 տարում արտագաղթած հայրենակիցների վերադարձի և նրանց կապիտալի ներդրման միջոցով:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության մամուլի խսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ դա 1.5 մլրդ ներդրում ցուցանիշին հասնելու եղանակներից մեկն է:
«Մեծ վերադարձի գաղափար ենք դրել նաև որի շնորհիվ կապիտալով հնարավոր կլինի հասնել ներդրումների 1.5 մլրդ ցուցանիշին: Նպատակ կա շեշտակի ավելացնել բնակչությունը ներգաղթի կամ վերադարձի միջոցով: Այդ 100 հազարը, որ մեկնում են, պետք է հակառակը լինի, այդքան պետք է վերադառնան»,- ասաց Խուրշուդյանը:
Կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ իր հերթին նկատեց, որ բազմաթիվ գործարար սփյուռքահայեր Հայաստանում «քցվելու պատմությունների» պատճառով հեռացան երկրից, ինչը, նրա կարծիքով, պետք է բացառել:
Նրա խոսքով ներդրումների շնորհիվ հնարավոր է ավելացնել նաև աշխախատեղերը: Հաշվարկվել է, որ տարեկան միջինը 50 հազար աշխատատեղ է բացվելու:
Հովսեփ Խուրշուդայնը նշեց նաև, որ, «Ժառանգությունը» հասնելու է նրան, համախառն ներքին արդյունք–հարկեր հարաբերակցությունը ներկայիս 17%–ից հասվի 23%-ի:
«ՀՆԱ-ն պետք է ձևավորվի նախևառաաջ փոքր և միջին բիզնեսի դաշտում, ոչ թե միայն խոշոր բիզնեսի դաշտում, քանի որ հետո օլիգարխները դուրս են հանում այն և արտասահմանում բիզնեսի մեջ են դնում: Իսկ փոքր բիզնեսի դեպքում ներքին սպառման վրա է գնում, և այդպես շատ աշխատատեղեր են ստեղծվում»,- պարզաբանեց նա:
Խուրշուդյանը նշեց նաև, որ «Ժառանգությունն» առաջարկում է սեփականաշնորհված և չվերագործարկվող առևտրային կենտրոնների կամ գործարանների համար հարկերն ավելացնել կամ տալ ավելի սեփականատերերի, որոնք բիզնեսն ավելի արդյունավետ կկազմակերպեն:
«Հայրենիք հանրախանութը գրոշներով սեփականաշներհել են: Տասը տարուց ավել փակ է, իսկ այն կարող էր տարբեր նպատակների ծառայել»,- ասաց Խուրշուդյանը։
Ստեփան Սաֆարյանն էլ նկատեց, որ դրա փոխարեն այսօր շատ գիտահետազոտական ինստիտուտներ «հացի փռեր են դարձել»:









