Հնդկաստանը միջմայրցամաքային հրթիռ է փորձարկել

10:18 • 19.04.12

Հնդկաստանը երեկ նոր հրթիռ է փորձարկել, որը կարող է հասնել մինչև Չինաստան և Եվրոպա: Երկրի հեռուստաընկերություններից մեկը տեղեկացրել է, որ միջուկային հնարավորություններ ունեցող հրթիռը կարող է հասնել մինչև Պեկին:

 

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել երեկ առավոտյան Օրիսսա նահանգում:

 

Այսպիսով Հնդկաստանը դառնում է աշխարհի քիչ թվով երկրներից մեկը, ով միջուկային մարտագլխիկներով միջմայցամաքային հրթիռներ ունի: