«Կովկաս- 2012» զորավարժությունները վտանգավոր են տարածաշրջանի համար. Վաշաձե

10:58 • 19.04.12

Բրյուսելում ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ու Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպման գլխավոր թեման եղել են սեպտեմբերին անցկացվելիք «Կովկաս- 2012» ռուսական զորավարժությունները, հայտնում է vz.ru-ն:

 

«Այս զորավարժությունները վտանգ են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»,- հայտնել է Գրիգոլ Վաշաձեն: Ըստ նրա` Ռուսաստանը պետք է անվտանգության երաշխիքներ ներկայացնի Վրաստանին:

 

Կողմերը քննարկել են նաև քաղաքականության ու տնտեսության ոլորտներում փոխադարձ հետաքրքրություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում Վրաստանի դերը:

 

Հիլարի Քլինթոնը մտադիր է ամռան սկզբին այցելել Վրաստան: