Մոսկվայում լեսբուհին խանդից դանակահարել է ընկերուհուն

16:22 • 19.04.12

Երեկ երեկոյան Մոսկվայի ոստիկանական բաժանմունք ահազանգ է ստացվել, որ քաղաքի հարավում երիտասարդ կին է սպանվել:

 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 29-ամյա կնոջ դիակ, տեղեկացնում է vz.ru կայքը: Դեպքի վայրում ձերբակալվել են 35 և 32-ամյա կանայք, որոնցից մեկի մոտ դանակ Է հայտնաբերվել:

 

Քննիչների վարկածով` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կանանցից մեկը խանդից դրդված սպանել է ընկերուհուն: