Ռուսաստանում առաջարկվում է կենսաթոշակային տարիքը հասցնել 63-ի
Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարությունն առաջարկում է բարձրացնել կանանց ու տղամարդկանց կենսաթոշակային տարիքը` այս քայլով, փաստորեն, իրագործելով Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի նույնանման առաջարկը:
Ֆիննախն առաջարկում է կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացումը սկսել 2015թ.-ից, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նպատակային ցուցանիշը 63 տարեկանն է` և’ տղամարդկանց, և’ կանանց համար, ներկայիս տղամարդկանց համար 60-ի, և կանանց 55-ի փոխարեն:
Մինչ պաշտոնանկությունը, Կուդրինը հայտարարում էր, որ իշխանությունները կամ պետք է բարձրացնեն կենսաթոշակային տարիքը, կամ ավելացնեն հարկերը: Սակայն վարչապետ, նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մոտ ժամանակներում կենսաթոշակային տարիքի բարձրացում չի սպասվում, ինչպես նաև չի սպասվում թոշակների չափի ավելացում:









