Ռուսաստանում կարող է թույլատրվել խաշխաշի աճեցումը
Ռուսաստանը կարող է վերսկսել ձիթատու խաշխաշի աճեցումը, որը արգելքի տակ էր վերջին 27 տարիների ընթացքում, հաղորդում է kommersant.ru պարբերականը՝ հղում կատարելով ՌԴ գյուղնախարարության հայտարարությանը:
Նախարարությունը ՌԴ կառավարության որոշման նախագիծ է նախապատրաստել, որը նախատեսում է մորֆինի ցածր պարունակությամբ ձիթատու խաշխաշի աճեցում Ռուսաստանի տարածքում:
ՌԴ թմրանյութերի շրջանառության դաշնային ծառայության տվյալներով, 1985թ., երբ արգելվեց խաշխաշի աճեցումը ԽՍՀՄ, ապա և ՌԴ տարածքում, այդ ժամանակից այն ներկրվում է: Չեխիան ՌԴ է ներկրում խաշխաշի 68%-ը, բացի այդ, ներկրում են Իսպանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները և մի շարք այլ երկրներ:
ՌԴ գյուղնախարարության տվյալներով, Ռուսաստանը տարեկան 12-15 տոննա ձիթատու խաշխաշ է ներկրում, որը լայնորեն կիրառվում է հրուշակագործության մեջ:









