Կադաֆիի որդուն կդատեն Լիբիայում` Միջազգային քրեական դատարանի վերահսկողությամբ
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի որդու`Սեիֆ Կադաֆիի դատավարությունը կկայանա իր հայրենիքում`Միջազգային քրեական դատարանի վերահսկողությամբ, գրում է Daily Mail-ը:
Այս նպատակով ՄՔԴ գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այս շաբաթ կժամանի Լիբիա:
Սակայն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպությունները թերհավատորեն են մոտենում Լիբիայում կայանալիք դատավարությանը` նշելով, որ երկրի իրավական համակարգն ի վիճակի չի լինի զբաղվել նման բարդ գործով:
Կադաֆին մեղադրվում է մարդկության դեմ հանցանքների մեջ և կարող է նույնիսկ մահապատժի ենթարկվել:
Հաագայի Միջազգային Քրեական Դատարանը երկար ժամանակ պահանջում էր Լիբիայի իշխանություններից հանձնել Կադաֆիի որդուն: Սակայն Լիբիան մերժել է այս առաջարկը` նշելով որ, ցանկանում է իր տարածքում անցկացնել դատավարությունը:









