Շրիլանկացի կինը կարող է գլխատվել՝ մի երեխայի վրա անեծք դնելու համար
Շրի-Լանկայի մի բնակչուհի կարող է մահապատժի ենթարկվել Սաուդյան Արաբիայում 13-ամյա աղջկա վրա անեծք դնելու համար, գրում է The Guardian-ը:
Երկրի իշխանությունները կարող են գլխատել կնոջը, քանի որ աղջկա հայրը բողոք է ներկայացրել նրա դեմ: Նա պատմել է, որ ընտանեկան շոփինգի ժամանակ աղջիկը հանկարծ սկսել է իրեն աննորմալ պահել, երբ նա մոտեցել է շրի-լանկացի կնոջը:
«Օկազ» օրաթերթը գրում է. «Միջադեպի հետ կապված հայրը հայց է ներկայացրել կնոջ դեմ՝ պահանջելով ձերբակալել նրան»:
Նշենք, որ Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, որը չունի քրեական օրենսգիրք և որտեղ դատական որոշումները հիմնված են դատավորների՝ Շարիաթի կանոնների մեկնաբանության վրա:
«Կախարդության մեջ մեղադրվող մարդը միշտ պատժի է ենթարկվում», - ասել է մարդու իրավունքների ակտիվիստ Ուալիդ Աբու ալ-Խաիրը:









