«Հայկական ատոմային էլեկտրակայան»–ի աշխատողների կեսը կստանա սոցիալական փաթեթ

12:33 • 19.04.12

Այսուհետ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող աշխատողներին կտրվի սոցիալական փաթեթ, այդ մասին նախագիծ այսօր կառավարությանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ինչը հավանության արժանացավ:


Վաչե Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ այն ժամանակ, երբ բարձրացվեց սոցիալական փաթեթի մասին հարցը, առաջին հերթին բարձրացվեց նաև այս ոլորտում աշխատողների հարցը:


«Ենթադրվում է, որ սոցիալական փաթեթը պետք է լինի կուտակային և շահառուները պետք է աշխատեն իրենց բանկային հաշիվներից: Առավել ծանր պայմաններում աշխատող մարդիկ սահմանված են կառավարությունում, դա կազմում է աշխատողների կեսը»,- ասաց նա և հստակեցրեց, որ նրանց թիվը՝ 879 է: