Սոմալիի իշխանությունները խոստացել են $500 վճարել յուրաքանչյուր իսլամիստի գլխի համար
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի քաղաքապետարանը խոստացել է քաղաքի բնակիչներին $500 վճարել յուրաքանչյուր սպանված կամ գերեվարված իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինի համար, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Սոմալիի մայրաքաղաքի քաղաքապետ Մոհամուդ Ահմեդ Նուռի հայտարարությանը:
«Հիմա համարեք, որ ամեն «շաբաբցի» ապրանքի պես մի բան է, որը ձեզ համար գումար վաստակելու միջոց կարող է դառնալ», - հումորով նշել է պաշտոնյան:
Զինված իսլամիստների մեծ մասը լքել է Մոգադիշոյի շրջանները 2011թ, օգոստոսին, սակայն խմբավորման անդամները Սոմալիի մայրաքաղաքում պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում պետական հիմնարկների, ոստիկանության և խաղաղ բնակչության դեմ:









