Դաժան սպանություն Երևանում. 29–ամյա երիտասարդը կացնով սպանել է 83-ամյա տատին (թարմացված)
Մոտ մեկ ժամ առաջ Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքում թոռը կացնահարել է տատին, ով հիվանդանոցում մահացել է: Այս մասին Tert.am-ի ունեցած տեղեկությունը Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին:
Այլ մանրամասներ, տուժողի և մարդասպանի անունը Ոստիկանությունից մեզ չտրամադրեցին, քանի որ ոստիկանության օպերատիվ խումբը քիչ առաջ է մեկնել դեպքի վայր:
18։07
Քիչ առաջ տեղեկացանք, որ սպանության հեղինակն այս պահին բերման է ենթարկվել Ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի բաժին: Նա 1983թ. ծնված Արամ Սուքիասյանն է: Իսկ տատը 1929 թ. ծնված Ռոզա Գրիգորյանն է: Սպանության վարկածների մասին չի հաղորդվում:









