Սուդանը պատերազմ է հայտարարել Հարավային Սուդանին

10:03 • 19.04.12

Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը պատերազմ է հայտարարել Հարավային Սուդանի կառավարությանը և խոստացել է նրանց վերացնել` խավարասերների նման:
 

 

Ալ Բաշիրն այդ հայտարարությունն արել է երկու երկրների միջև հերթական ռազմական բախման ընթացքում:

 

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, իշխող կուսակցության ժողովի ընթացքում Սուդանի նախագահը հայտարարել է, որ իրենց նպատակն է ազատագրել Հարավային Սուդանի քաղաքացիներին` «Սուդանի ժողովրդական ազատագրական շարժման» իշխանությունից:
 

«Մենք ճակատագրական սխալ ենք կատարել` թույլ տալով «Ժողովրդական ազատագրական շարժմանը» իշխանություն ստանալ հարավում և մենք կուղղենք այդ սխալը: Մեր բարոյական պարտքն է Հարավային Սուդանի մեր ժողովրդի առջև փրկել նրանց այդ իշխանությունից»,- հայտարարել է նա:
 

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանը անկախացել էր անցյալ տարվա հուլիսին` երկարատև զինված պայքարի, ապա` անցկացված հանրաքվեի շնորհիվ: