Ստամբուլի Սուրբ Խաչի եկեղեցու Դպրեվանքին վերադարձվել է հիմնադրամի կարգավիճակը

14:03 • 19.04.12

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը որոշում է կայացրել վերականգնել Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանք հայկական վարժարանի հիմնադրամի կարգավիճակը:
 

Ինչպես տեղեկացնում է «Հուրիյեթը», որոշումը կայացվել է կառույցի` երեկ տնօրինության խորհրդի հավաքի ընթացքում:
Կազմակերպության խորհրդի անդամ Լաքի Վիգնասը տեղեկացրել է վճռի մասին և շնորհավորել հայ համայնքին:
 

«Պատմական Սուրբ Խաչ եկեղեցուն, երկար տարիների պայքարից հետո, վերադարձվել է հիմնադրամի կարգավիճակը և ես շնորհավորում եմ հայ համայնքին»,- ասել է նա:
 

Սուրբ խաչի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Նիշանը նույնպես իր գոհունակությունն է հայտնել: 

 

Դպրեվանքի հայկական վարժարանը 1985 թ.-ից զրկվել էր հիմնադրամի կարգավիճակից:
 

CNNturk-ը տեղեկացրել է նաև, որ հիմնադրամների խորհրդի որոշմամբ` հայկական հիմնադրամներին են վերադարձվել նաեւ Ստամբուլի Քընալի թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դպրոցը եւ հայկական գերեզմանոցը: