Սիրիան և ՄԱԿ-ը նախնական պայմանավորվածության են եկել
Սիրիան և ՄԱԿ-ը նախնական պայմանավորվածության են եկեկլ դիտորդների տեղակայման հարցում՝ երկրում զինադադար հաստատելու նպատակով: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն՝ վկայակոչելով երկու կողմերի պաշտոնյաններին:
Քոֆի Անանի խոսնակը հայտարարել է, որ համաձայնագիրը ներառում է դիտորդների գործառույթները և սիրիական կառավարության պատասխանատվությունը:
Խաղաղության ծրագրի նպատակն է վերջ դնել սիրիական կառավարական զորքերի ու ընդդիմության միջև բախումներին, ինչիի արդյունքում սպանվել է մոտ 9,000 մարդ:
Քոֆի Անանի խոսնակը կարևորել է վերջին ձեռք բերված համաձայնագիրը, բայց նշել է, որ «դեռ երկար ճանապարհ կա անցնելու»:









