Սկսվել է Յուլյա Տիմոշենկոյի նոր դատավարությունը
Ուկրանինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով նոր դատավարությունը մեկնարկել է, գրում է The Guardian-ը:
Նա մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Սակայն Տիմոշենկոն մերժում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ այդ ամենի հեղինակը իր վաղեմի թշնամի`երկրի ներկա նախագահ Վիկտոր Յանուկովիչն է, ով ամեն կերպ ցանկանում է իրեն հեռու պահել քաղաքականությունից:
51-ամյա Տիմոշենկոն հրաժարվել է ներկա գտնվել դատավարությանը`պատճառաբանելով ողնաշարային ճողվածքի հետևանքով ունեցած ուժեղ ցավերը:
Ավելի վաղ, ուկրաինական դատարանը դատապարտել էր Տիմոշենկոյին 7 տարվա ազատազրկման` պաշտոնի չարաշահման մեղադրանքով, ինչը զգալի լարվածություն է առաջացրել Արևմուտքի և ԵՄ-ի հետ հարաբերություններում:









