Դիքենսի և Թոլքիենի ժառանգները մանկական գիրք են ստեղծելու
Բրիտանացի գրողներ Ջոն Թոլքիենի և Չարլզ Դիքենսի ժառանգները մտադիր են համագործակցել՝ մանուկների համար երկու գիրք ստեղծելու նպատակով, գրում է «Բի-Բի-Սի»-ն:
Պոետ Մայքլ Թոլքիենը՝ «Մատանիների տիրակալը» գրքերի հեղինակի թոռը, երկու վեպ կգրի ֆանտաստիկայի ժանրում: Վեպերը հիմնված են լինելու այն պատմվածքների վրա, որոնք պապը կարդացել է իր համար մանկության տարիներին:
Ջերարդ Դիքենսը՝ հայտնի գրողի ծոռորդին, կկարդա այդ վեպերի աուդիոտարբերակը:
Առաջին գիրքը՝ «Ցանկություն» վերնագրով, հիմնված է անգլիացի գրող Ֆլորենս Բունի պատմվածքի վրա, որը Դիկենսի խոսքերով՝ անմահ պատմություն է և երկար տարիներ ուրախություն կբերի երեխաներին:
Իսկ երկրորդ գիրքը՝ «Ծիածան» վերնագրով, հիմնված է Բոունի մեկ այլ՝«Ծիածանի մյուս կողմը» վեպի վրա:










