Թուրքական ինքնաթիռի պատուհանի ապակին օդում ճաքել է

12:00 • 19.04.12

Ստամբուլ-Վաշինգտոն թռիչքն իրականացնող ինքնաթիռի օդաչուական խցիկի պատուհանի ապակին օդում ճաքել է: Թուրքական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որում եղել է նաև Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, ստիպված է եղել վերադառնալ Թուրքիա:

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում նախարարն ու մյուս ուղևորները տեղափոխվել են այլ ինքնաթիռ և մեկնել Վաշինգտոն: