Ուկրաինայի ամենամեծ հանքահորում պայթյուն է տեղի ունեցել. 1 զոհ

18:46 • 19.04.12

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` այսօր Տերնովկա քաղաքում, երկրի ամենամեծ հանքահորում պայթյուն է որոտացել, տեղեկացնում է korrespondent.net-ը:

 

Պայթյունի հետևանքով 1 հանքափոր տեղում զոհվել է:

 

Նշվում է, որ միջադեպի պատճառը մեթաօդային խառնորդի արտահոսքն է եղել: Պայթյունի պահին հանքահորում գտնվել է 691 աշխատող: