Վատիկանը քննադատել է ամերիկացի միանձնուհիների ազատամտությունը
Վատիկանը ԱՄՆ-ի կաթոլիկ միանձնուհիների ամենամեծ միությունում լայնածավալ ստուգումներ և բարեփոխումներ կիրականացնի ՝ նրանց` չափից դուրս լիբերալ հայացքների պատճառով: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդները կարծում ն, որ «Կանացի միաբանությունների ղեկավարների կոնֆերանս»-ի կողմից քարոզվող համոզմունքները հակասում են Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ուսմունքին: Կազմակերպությունը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ Եկեղեցին պետք է փոխի իր դիրքորոշումը միասեռականների հարցում և կանանց` ձեռնադրվելու թույլտվություն տա: Նշենք, որ մինչ օրս կաթոլիկության մեջ այս դրույթներն անընդունելի են:
Բարեփոխումների գործընթացը կղեկավարի Վատիկանի կողմից հատուկ նշանակված եպիսկոպոսը:









