ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռը աղետի է ենթարկվել Աֆղանստանում. 4 հոգի զոհվել է

02:20 • 20.04.12

Միջազգային անվտանգության աջակցության ուժերի ուղղաթիռը աղետի է մատնվել ապրիլի 19-20-ի գիշերը Աֆղանստանի հարավում, հաղորդում է BBC գործակալությունը:

Ըստ գործակալության հաղորդած տեղեկությունների, ամերիկյան Black Hawk ուղղաթիռում, նախնական տվյալներով 4 զինծառայող է եղել:

Միջազգային անվտանգության աջակցության ուժերի ներկայացուցիչը հաղորդել է, որ աղետի վայրը հայտնաբերված է, և կատարվածի պատճառները հետաքննվում են:

Ամերիկյան բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ ուղղաթիռի դեմ հարձակման հնարավորությունը բացառված չէ, սակայն առավել հնարավոր է համարվում վատ եղանակային պայմանների հետևանքով տեղի ունեցած վթարը: