Թայլանդի խորհրդարանի էկրանին անսպասելիորեն պոռնո լուսանկար է հայտնվել (տեսանյութ)
Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Թայլանդի խորհրդարանի նիստերի դահլիճում: Պատգամավորների բանավեճի ժամանակ դահլիճի մեծ էկրանին է հայտնվել մի աղջիկ` ցուցադրելով իր «հմայքները», հայտնում է Life News-ը:
Խորհրդարանականները դադարեցրել են նիստն ու պահանջել հետաքննել սկանդալային միջադեպը: Իսկ ներկաներից մեկն էլ հասցրել է բջջայինով նկարահանել կատարվածն ու տեղադրել համացանցում:
Խորհրդարանի խոսնակ Սոմսակ Կիատսուրանոնտը հայտարարել է, որ հաստատությունը հաքերների հարձակման է ենթարկվել և խոստացել է հայտնաբերել կիբերհանցագործներին ու պատժել:
Դեռ հայտնի չէ` սա ընդամենը կատակ էր, թե չարագործներն ինչ-որ նպատակ են հետապնդել:









