«Ազատ դեմոկրատները» նոր փոխնախագահ ունի և երկու նոր բաժիններ
Երեկ տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում առաջարկվեց ընտրել ևս մեկ փոխնախագահ, ինչը բխում է կուսակցության կանոնադրությունից: Այդ պաշտոնում առաջարկվել է վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը, որն էլ անցել է միաձայն:
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, որում հիշեցվում է նաև, որ այժմ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահներն են Անուշ Սեդրակյանը և Հովհաննես Ղազարյանը:
Վարչությունը նաև որոշել է ձևավորել տարածքային կազմակերպչական և վերլուծական բաժիններ: Տարածքային կազմակերպչական բաժնի ղեկավար է ընտրվեց վարչության անդամ Արմեն Առաքելյանը, իսկ վերլուծական բաժինը կղեկավարի վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը:









