Հալեպի հայկական թաղամասերը խաղաղ են. էլեկտրամատակարարումը վերականգնվել է

17:11 • 13.08.12

Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում մի քանի օր շարունակ անջատված էներգամատակարարումը երեկվանից վերակագնվել է:

Մինչև մեկ շաբաթ առաջ էլեկտրաէներգիան անջատվում էր օրը մինչև 4-5 ժամ, իսկ վերջին օրերին քաղաքում հոսանք լինում էր առավելագույնը երկու ժամ:

Չնայած երեկ գիշերվանից էլեկտրամատակարարումը վերականգնվել է, սակայն քաղաքում բջջային հեռախոսակապն ու ինտերնետը չեն գործում:
 

Հալեպի հայ համայնքից Tert.am- ին տեղեկացրեցին, որ այս օրերին հայկական թաղամասերում որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել:
 

Երկու օր առաջ, սակայն, Հալեպի Ջդայդե թաղամասում պայթաց արկը վնասել էր Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքը: Արկի բեկորներից կոտրվել էին շենքի ճակատային մասին ապակիները: Հասցվել էր միայն նյութական վնաս: