Հանուն զբոսաշրջիկների` չինական Կայֆին քաղաքից կտարհանվի 80.000 ընտանիք

17:30 • 13.08.12

Չինաստանի պատմական 7 մայրաքաղաքներից մեկի` Կայֆինի իշխանությունները որոշել են քաղաքի կենտրոնում Սուն դինաստիայի ժամանակաշրջանի թեմատիկ պուրակ կառուցել` զբոսաշրջիկներին ներգրավելու նպատակով:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Shanghai Daily-ին, այս գաղափարի իրագործման համար քաղաքի կենտրոնական հատվածից առաջիկա 4 տարվա ընթացքում պետք է տարհանվի 80.000 ընտանիք` ազատելով 200.000 քառակուսի մետր տարածք:

Առաջին տարում նախատեսվում է տարհանել 35.000 բնակչի, իսկ նրանց տները` քանդել: Այս նպատակի իրագործման համար ակնկալվում է 20 մլրդ յուան (մոտ 3 մլրդ դոլար): Իսկ նախագծի ընդհանուր արժեքը 100 մլրդ յուան է (ավելի քան 15 մլրդ դոլար):

Պուրակի կառուցման համար քաղաքի իշխանություննեևրը մտադիր են վարկ վերցնել բանկերից:


Չնայած նրան, որ Կայֆինը եղել է Սուն դինաստիայի ժամանակաշրջանի մայրաքաղաքը, այժմ այն համարվում է Հենան նահանգի ամենաաղքատ քաղաքը: Սուն դինաստիան գոյություն է ունեցել 960-1279թթ.: