Իտալացին ռեկորդ է սահմանել` մատուցելով սուրճի 12 միլիոներորդ գավաթը

17:34 • 13.08.12

Իտալիայի Նեապոլ քաղաքի Gambrinus սրճարանի մատուցող Ջովանի Ֆումոն ռեկորդ է սահմանել` հաճախորդին մատուցելով սուրճի 12 միլիոներորդ գավաթը, գրում է Euromag-ը:

 

Սուրճի այդքան մեծ քանակը Ֆումոն մատուցել է աշխատանքի 60 տարվա ընթացքում, իսկ ամենահիշարժան այցելուն, ում նա երբևէ սպասարկել է եղել դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն:

«Ես պարզապես խոսքեր չունեմ իմ զգացմունքներն այտահայտելու համար»,- ասել է Ֆումոն:

 

«Իսկ հիմա հետաքրքրիր կլինի գտնել մի մարդու ով ոչ թե մատուցել, այլ պատրաստել է 12 մլն գավաթ սուրճ»,- ասել է սրճարանի տնօրեն Անտոնիո Սերջիոն: