Խոճկորն ու աղվեսը կենգուրուին օգնել են փախնել գերմանական արգելոցից
Գերմանիայում վայրի բնության արգելանոցից կենգուրու է փախել: Նրա փախուստը «կազմակերպել» են մոտակա անտառից եկած աղվեսը և խոճկորը, որոնք փոս են փորել կենդանուն սահմանափակող ցանկապատի տակ, հայտնում է Washington Post-ը:
Զավեշտալի դեպքը արձանագրվել է Ֆրանկֆուրտից արևմուտք ընկած Hochwildschutzpark Hunsrueck արգելոցում:
Արգելանոցի ղեկավարը հայտնել է, որ իրականում շաբաթ օրվանից ի վեր իրենց մոտից փախել էր 3 կենգուրու, որոնցից միայն մեկին է, որ դեռ չեն գտել ու վերադարձրել:










