Հոնկոնգում մաֆիայի մոտ 90 անդամ է ձերբակալվել
Հոնկոնգի ոստիկանությունն այսօր իրականացրած ստուգումների արդյունքում ձերբակալել է հանցավոր խմբավորումների մոտ 90 անդամի` այսպես կոչված «Տրիադների», հայտնում է Agence France-Presse-ը:
Ոստիկանության համաձայն`բոլոր ձերբակալվածները Հոնկոնգի 14-73 տարեկան քաղաքացիներ են, որոնցից 16-ը` կանայք:
Նրանք կասկածվում են մի շարք հանցագործությունների, այդ թվում` թմրանյութերի առքուվաճառքի մեջ:
Սա Հոնկոնգի ոստիկանության վերջին ամսում գրանցած երկրորդ հաջողությունն է: Հուլիսի վերջին ձերբակալվել էր հանցավոր խմբավորման 130 անդամ, որոնք կասկածվում էին փողերի լվացման մեջ:
Օպերացիայի մանրամասները չեն հաղորդվում, նշվում է միայն, որ դրան նպաստել է հանցագործների շարքերը համալրած լրտեսների աշխատանքը:










