Հռոմի հին մետրոյում կանեփի հսկա ցանքատարածություն է հայտնաբերվել
Իտալիայի Ֆինանսական գվարդիայի աշխատակիցներն այսօր Հռոմի մետրոպոլիտենի չօգտագործվող ճյուղերից մեկում հայտնաբերել են ստորգետնյա մեծ դաշտ, որտեղ մարիխուանա պատրաստելու համար նախատեսված կանեփ է աճեցվում։
Ըստ «ՌԻԱ նովոստիի»՝ կանեփի ավելի քան 7000 քառակուսի մետր ցանքատարածությունը, հայտնաբերվել է մետրոյի Կազիլիզնա հին կայարանի մոտակայքում:
Խոսքը վերաբերում է ժամանակակից ջերմոցային տնտեսությանը, որը համալրված է արհեստական ավտոմատ ոռոգման և լուսավորման համակարգերով:
Իրավապահները տեղում նաև հայտնաբերել են թմրանյութեր արտադրելու համար նախատեսված սարքավորումները:
Ստորգետնյա լաբորատորիայից առգրավվել է 340 կգ մարիխուանա, որի շուկայական գինը մոտ 3 մլն եվրո է կազմում:










