Սիրիայի բանակը մտել է Հալեպի՝ գրոհայինների կողմից պահվող թաղամասը. ընդդիմություն

19:30 • 13.08.12

Սիրիայի կառավարական զորքերը այսօր մտել են Հալեպի՝ ապստամբների կողմից գրավված Սեյֆ ադ-Դաուլյա թաղամասը, հաղորդում է afp-ն` հղում կատարելով Լոնդոնում տեղակայված ընդդիմադիր «Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնին» (OSDH):


«Ասադի վարչակազմի ուժերը տանկերի աջակցությամբ ներխուժել են Սեյֆ ադ-Դաուլյա շրջանի արևմտյան հատված, որտեղ մարտեր են ընթանում: Նաև ռմբակոծման է նեթարկվել Սալահ էդ-Դին թաղամասի որոշ շրջաններ»,- հայտարարել է OSDH-ը:


Նախորդ շաբաթ սիրիական բանակն ամբողջությամբ իր վերահսկողության տակ էր վերցրել Սալահ էդ-Դինը, որը զինված ընդդիմության հիմանկան հենակետն էր:


Ավելի վաղ Սիրիական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Հալեպում սպանված և գերի վերցված շատ գրոհայինների մոտ եղել են լիբանանյան, սաուդյան, սուդանյան և եմենյան փաստաթղթեր: