Ստեփանակերտում բախվել են տանկ տեղափոխող ավտոմեքենաները. տանկերը շուռ են եկել «Ջիփ»-ի վրա

17:16 • 13.08.12

Այսօր` օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժամը 9.30-ի սահմաններում Ստեփականկերտի Տիգրան Մեծի փողոցում` հոսպիտալի մոտակայքում, տանկ տեղափոխող 2 «Ուրագան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ընթանում էին իրար հետևից, ավտովթարի պատճառ են դառնում:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առջևից ընթացող «Ուրագանի» վրա գտնվող տանկն ընկնում է և բախվում 2-րդ «Ուրագան»-ին, որի վրա գտնվող տանկն իր հերթին ընկնում է «Ջիփ» մակնիշի 16 XX 111 համարանիշի ավտոմեքենայի վրա և այն ջարդելուց հետո գլխիվայր շրջվում:

 

Ստեփանակերտից Գագիկ Շամշյանին հայտնել են, որ տանկ տեղափոխող «Ուրագանների» վրա բացակայել են ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: