Փոշու ամպեր + փչացած գրունտային ջրեր +գաղթական մի քանի գյուղ` սա է Թեղուտի ապագան. Լևոն Բարսեղյան

19:38 • 13.08.12

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն՝ ի պաշտպանություն Թեղուտի հանդես է եկել հայտարարությամբ,այս մասին տեղեկացնում են Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունից:

 

Հայտարարության մեջ Լևոն Բարսեղյանը գրում է, թե Թեղուտին այսպիսի ապագա է սպասվում.«Կովկասի խոշորագույն
կեղտամբար` թունավոր թափոններով (500 միլլիոն տոննա), մի էսքան տեղ էլ մակաբացման ապարների աղբանոց` այնտեղ որտեղ լցվում են «դատարկ» ապարները (600 միլլիոն տոննա) + փոշու ամպեր + փչացած գրունտային ջրեր և գաղթական մի քանի գյուղ»:


«Ասպարեզ» ակումբի նախագահը նկատում է, թե ՀՀ իշխանությունն է կամեցել, որ այսպիսին լինի, քանի որ. «ՀՀ իշխանությունը ժողովրդից չէ, ինքն իրենից է»,- նկատում է Բարսեղյանը:



«Մեր պարտքն է պաշտպանել Հայաստանի յուրաքանչյուր սանտիմետր հողը, կլինի սահմանին, թե՝ ներսում: Թշնամիների մի մասը հայկական ազգանուններ են կրում ու խոսում են հայերեն, երբեմն` խայտառակ հայերենով, բայց սա մոլորության
մեջ չպիտի գցի որևէ մեկիս: Եթե Հայաստանի իշխությունը ջրի գնով ծախում է` նվեր է տալիս մեր երկրի հարստությունները, ուրեմն մեր երեխաների թշնամին է: Թե բարդ է սա հասկանալը, հարցրեք` բացատրեմ»,- հայտարարել է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: