Ռուսական նորագույն ատոմային սուզանավը ձախողել է փորձարկումները

22:56 • 13.08.12

Ռուսական բազմաթիրախային 885 «Յասեն» նախագծի «Սևերոդվինսկ» հրթիռակիր սուզանավը սպառազինության մեջ կընդգրկվի 2013թ. ոչ շուտ, քանի որ ձախողել է փորձարկումները, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով ՌԴ պաշտպանա-արտադրական համալիրի աղբյուրին:


Փորձարկումների ժամանակ սուզանավի ատոմային ռեակտորը անհրաժեշտ հզորությունը չի ապահովել: Բացի այդ սուզանավի վրա չի ապահովվել ձայնամեկուսացման և նվազագույն աղմկոտության անհրաժեշտ մակարդակը:


«Նման լրջագույն թերություններով նավը չէր կարող դրվել նավատորմի սպառազինության տակ»,– բացատրել է գործակալության զրուցակիցը:


Նաև մինչ այժմ չեն մատակարարվել անհրաժեշտ ինքնաուղղորդվող ականները, որոնք նախատեսված են «Յասեն» նախագծի ատոմային սուզանավերի համար:


«Անհրաժեշտ որակական հատկանիշներով նոր տորպեդները դեռ չկան: Այն արտադրանքը, որ ստեղծվել է, պայթյունավտանգ է և այդ պատճառով չի կարող օգտագործվել սուզանավի վրա»,- պատմել ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:


Ռուսական «Յասեն» նախագծի սուզանավերը կարող են ավելի քան 30 ծովային հանգույց արագություն զարգացնել, սուզվել մինչև 600 մ խորություն և մինչև 100 օր ավտոպիլոտ ռեժիմով նավարկել։


Անձնակազմը բաղկացած է 90 մարդուց, այդ թվում 32 սպա: Սուզանավը ստեղծվել է նվազեցված աղմկոտության պահանջներին համապատասխան և այդ ցուցանիշով համեմատելի է ամերիկյան «Վիրջինիա» տիպի սուզանավերի հետ: