Փորձարարական զարթուցիչը սպանել է ռուսաստանցի աղջկան
Ռուսաստանի Տագանռոգ քաղաքի բնակչուհիներից մեկը, բառի բուն իմաստով, զարթուցիչի զոհ է դարձել:
ՌԴ Ռոստովի շրջանի ոստիկանության հաղորդագրության համաձայն Տագանռոգ քաղաքի մի բնակիչ փորձարարական զարթուցիչ է ստեղծել՝ «Ամենախելառ զարթուցիչ» խորագրով մրցույթին մասնակցելու համար:
Սարքն ունեցել է կախովի գիլյոտինի տեսք: Նա իր ծանոթուհիներից մեկին առաջարկել է լուսանկարվել նոր սարքի ֆոնին: Նկարահանման ժամանակ մեխանիզմը հանկարծակի պոկվել է պատից և կտրել աղջկա գլուխը:
Երիտասարդը փորձել է փախչել, սակայն նրան ձերբակալել են:
Հարուցվել է քրգործ:










