Գերմանացի 70-ամյա լեռնագնացը հրաշքով է փրկվել` մեկ շաբաթ անցկացնելով սառույցների մեջ
Ավստրիայի փրկարարները այսօր տարհանել են 70-ամյա գերմանացի լեռնագնացին, ով Ալպերում ընկել էր սառցադաշտի ճեղքվածքներից մեկը և այնտեղ անցկացրել մոտ մեկ շաբաթ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Տարեց լեռնագնացը փրկարարներին ասել է, որ սկսել է անհատական վերելքը և հասել 3 հազար մետր բարձրության, երբ սահել է և ընկել 20 մ խորությամբ ճեղքի մեջ: Նրա օգնության կանչը հրաշքով լսել են այլ լեռնագնացներ:










