Գլենդելի ոստիկանները հետապնդել և ձերբակալել են հայ երիտասարդի

12:24 • 14.08.12

Շաբաթ օրը գիշերը Գլենդելի փողոցներում մոտոհետապնդում է ծավալվել: Ինչպես տեղեկացնում է Glendale News Press-ը, քաղաքի ոստիկանները հետապնդել են բարձր արագությամբ ընթացքող մոտոցեկլավարին: Նրան հնարավոր է եղել կանգնեցնել միայն այն բանից հետո, երբ վարորդը բախվել է և վայր ընկել մոտոցիկլետից:

 

Պարզվել է՝ վարորդը 23-ամյա Հովհաննես Մարգարյանն է՝ Հյուսիսային Հոլիվուդից: Նա ձերբակալվել է: Նրան մեքենան անզգույշ վարելու մեղադրանք է ներկայացվել:

 

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոստիկանը փորձել է կանգնեցնել Մարգարյանին կարմիր լույսի տակով անցնելուց հետո:

 

Մոտոցիկլետից վայր ընկնելուց հետո Մարգարյանը փորձել է փախչել: Պարզվել է, որ նա մոտոցիկլ վարելու վարորդական իրավունք չունի: