Երեխաները 5 տարի սպասում են իրենց մոր արթնանալուն (տեսանյութ)

08:13 • 14.08.12

Ռուսաստանի Դարովսկի գյուղի 34-ամյա Օլգա Ցեպելևան արդեն 5 տարի է կոմայի մեջ է: Կնոջը հոգ են տանում սեփական երեխաները՝ 10-ամյա Վադիմը և 5-ամյա Պոլինան, գրում է Lifenews-ը:


«Երեխաների հետ նա իրեն լավ է զգում. հեշտ է շնչում, մարմնի ջերմաստիճանը կարգավորվում է»,- պատմում է կնոջ մայրը:


Դժբախտությունը պատահել է 2-րդ ծննդաբերության ընթացքում, երբ ծնվում էր Պոլինան:


Կեսարյան հատման ժամանակ բժիշկները սխալ էին հաշվարկել անեստեզիայի չափը։ Ծննդաբերելով առողջ երեխա, կինն ընկել է կոմայի մեջ: