ԱՄՆ-ը թաքցնում է Եգիպտոսում քրիստոնյա աղջիկների բռնի իսլամացման ծավալները

22:39 • 14.08.12

ԱՄՆ-ն աչք է փակում Եգիպտոսում ղպտի քրիստանյաների նկատմամբ առկա խտրականության վրա, կարծում է իրավապաշտպան Նադյա Հեյլին, հաղորդում է The Washington Times-ը:


«ԱՄՆ-ի պետդեպի` կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցը, ընդունում է խնդրի առկայությունը, սակայն նվազեցնում է դրա չափերը»,- պնդում է Հեյլին:

Իրավապաշտպանի կարծիքով` «վիճարկելի» անվանելով քրիստոնյա աղջիկների առևանգման դեպքերը, ովքեր հաճախ նույնիսկ չեն հասել օրենքով սահմանված ամուսնական տարիքին, ԱՄՆ պետդեպի զեկույցն իր բարիդրացիական վերաբերմունքն է արտահայտում Եգիպտոսի վարչակարգին և հրաժարվում է պաշտպանել ղպտիների իրավունքները:


Նույն խնդրի հսկայական չափերի մասին է խոսվում նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում, որտեղ նշվում է, որ Եգիպտոսում կտրուկ աճել է ղպտի կանանց` մուսուլմանների հետ ստիպողական ամուսնությունների դեպքերը:


ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հետ մամատեղ իրավապաշտպանների 2009թ.-ի պատրաստած զեկույցում ներկայացվում էր, որ հարցված ղպտի քահանաները նշել էին, որ մոտ 50 կանայք իրենցից ապաստան են խնդրել, բռնի ամուսնությունից խուսափելու համար:


Իրավապաշտպանների 2012թ.-ի զեկույցում նշված են 4 դատապաշտպանների վկայություններ, ում դիմել են ընդհանուր առմամբ 550 քրիստոնյա կանայք խնդրելով իրենց նախկին կյանքին վերադարձնել` առևանգումից և բռնի իսլամացումից հետո: