Մայք Թայսոնի ադրբեջանցի երկրպագուն կծել է բարեկամի ականջը

16:38 • 14.08.12

Ադրբեջանի Սիազանի շրջանի Էյնիբուլաղ գյուղի 52-ամյա բնակիչ Աբուզեր Մամեդովը, ով համարվում է լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի մոլի երկրպագուն, որոշել է իր կուռքի պատմական արարքն իրականացնել բարեկամի վրա:

Հիշեցնենք, որ 1997թ.-ի հունիսի 28-ին Թայսոնը կծել էր իր մրցակից Էվանդեր Հոլիֆիլդի ձախ ականջը:

 

Ինչպես հայտնում է vesti.az-ը, գյուղ տանող ճանապարհին ավտոբուսում վիճաբանություն է տեղի ունեցել Մամեդովի և նրա 25-ամյա բարեկամ Շամո Գուլամի միջև, որի ժամանակ երիտասարդն իր բարեկամին ասել է. «Եթե դանակ ունենայի, կկտրեի քո ականջները»: Իսկ Աբուզերը, լուրջ ընդունելով ասածը, որոշել է դիմել Մայք Թայսոնի օրինակին:  Սակայն նա ստիպված կլինի, ինչպես իր կուռքը, որոշ ժամանակ անցկացնել ճաղերի ետևում: