Օխոտի ծովում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

09:14 • 14.08.12

Օխոտի ծովում 7.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:


Ամերիկացի մասնագետները նշում են, որ ցունամիի վտանգ չկա, սակայն նրանք դա երաշխավորում են միայն ԱՄՆ տարածքի` Հավայան կղզիների համար: Երկրաշարժի գոտուն մոտ է նա Ռուսաստանի Սախալինի մարզը:
 

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, ստորգետնյա ցնցումները զգալի են եղել նաև Ճապոնիայի հյուսիսային մասում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 582 կմ խորության վրա: