Հրդեհավտանգ իրավիճակ և հրդեհներ Հայաստանում

18:36 • 14.08.12

Համաձայն «Հայհիդրոմետ» ծառայության, Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ստեղծվել է բարձր հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:


Ոչ եղանակային, այլ տեխնածին պատճառներով պայմանավորված, այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է նաև երկու հրդեհ. ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի Մամիկոնյան փողոցի թիվ 9 տան բակում այրվում է թոնրատունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Իսկ ժամը 17:23-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառ լճի մոտ գտնվող «Արգիշտի» ռեստորանի դիմաց այրվում է ավտոմեքենա: