Այս դժվար պահին Հայաստանի ժողովուրդը կանգնած է եղբայրական Իրանի ժողովրդի կողքին. ՀՀ վարչապետ

17:17 • 14.08.12

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

 


Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Ռահիմի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բնական աղետի պատճառով ավելի քան 300 մարդկանց մահվան կապակցությամբ:

 

Խնդրում եմ Ձեզ սփոփանքի և կարեկցանքի խոսքեր փոխանցել արհավիրքի զոհերի ընտանիքներին և մտերիմներին:

 

Այս դժվար պահին Հայաստանի ժողովուրդը կանգնած է եղբայրական Իրանի ժողովրդի կողքին և պատրաստ է ուժերի ներածի չափով իր օժանդակությունը ցուցաբերել աղետի հետևանքների հաղթահարման հարցում:
Ընդունեք, խնդրեմ, իմ հարգանաց խորին հավաստիքը»: