Թալանվել է Սթիվ Ջոբսի տունը

19:10 • 14.08.12

Apple-ի հիմնադիր, հանգուցյալ Սթիվ Ջոբսի Կալիֆորնիայի տունը թալանվել է, հայտնում է Huffington Post-ը:

 

Գողացվել են ավելի քան 60 հազար դոլար արժողությամբ անձնական իրեր և համակարգիչներ:

 

Այս գործով ձերբակալվել է 35-ամյա Քարիեմ ՄքՖարլինը՝ գողոնն իրացնելիս: Նա կալանքի տակ է. սահմանված է 500 000 գրավ: Այս գործով դատական լսումը կկայանա օգոստոսի 20-ին:

 

Ըստ դատախազի՝ գողությունը կատարվել է հուլիսի 17-ին, սակայն ՄքՖարլինը, ըստ երևույթին, տեղյակ չի եղել, թե ում է պատկանում տունը: