Մահացել է հանրահայտ գիտնական Սերգեյ Կապիցան

15:42 • 14.08.12

Մոսկվայում 84 տարեկանում վախճանվել է ռուս ականավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Կապիցան:
 

Նա ծնվել է 1928 թ-ին` բրիտանական Քեմբրիջում, որտեղ աշխատում էր հայրը` Նոբելյան մրցանակակիր Պյոտր Կապիցան: Նրանց ընտանիքը Խորհրդային միություն է վերադարձել 1935թ-ին, որտեղ էլ նա ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը:


Կապիցայի գիտական գործունեությունը չի սահմանափակվել մի ոլորտով: 1961 թ.-ին նա դարձել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր:


Կապիցան եղել է նաև «Գիտության աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև 40 տարի վարել է «Անհնարինն` ակնհայտ» հաղորդաշարը: