9-ամյա երեխան հայտարարել է, որ 16-ամյա տղան իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
Այսօր` օգոստոսի 14-ին, Ոստիկանության Թալինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստած նյութերը ուղարկվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժին:
Նշված նյութերը վերաբերում են Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Սորիկ գյուղում` օգոստոսի 11-ին տեղի ունեցած անառակաբարո գործողության հետ:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն գյուղի բնակիչ, 9-ամյա Անդրեյ Մ.-ն Ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ այդ օրը` իր համագյուղացի, 16-ամյա Թոռոմ Շ.-ն գյուղի դաշտում` անասուններին պահելու ժամանակ, իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել:
Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ` հանգամանքները պարզելու համար:
Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ 2 տղաներն էլ ազգությամբ եզդի են:










