Կիրկորովի քավոր հոգևորականը սպորտային մեքենայով վթարի պատճառ է դարձել
Սուրբ նահատակներ Ֆլորայի և Լավրայի վանքի վանահայր Տիմոֆեյը, որը կնքել էր Ֆիլիպ Կիրկորովի աղջկան, Մոսկվայում վթարի պատճառ է դարձել՝ իր սպորտային մեքենայով, հայտնում է vz.ru-ն:
Հոգևորականը եղել է Մալթայի դեսպանատան դիվանագիտական համարներով BMW Z4 ռոդսթերի ղեկին: Նա եղել է ոչ սթափ վիճակում և հրաժարվել է բուժզննում անցնել: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ին կեսգիշերին մոտ:
Հայր Տիմոֆեյը նախ բախվել է Volkswagen Touareg-ի, ապա հարվածել Toyota Corolla-ի: Այս մեքենաների ղեկին եղած կանանց 350 հազ ռուբլի գումար են առաջարկել տեղում և նույնիսկ` նոր մեքենաներ, սակայն նրանք հրաժարվել են և դիմել են ճանապարհային ոստիկանների:
Տուժածները մտավախություն ունեն, որ հոգևորականը կխուսափի պատասխանատվությունից:










