Ղրղըզստանի վարչապետին մեղադրում են կաշառակերության մեջ

02:09 • 14.08.12

Ղրղըզստանի իշխող քաղաքական կոալիցիայի անդամները երկրի վարչապետ Օրմուզբեկ Բաբանովին մեղադրել են կաշառակերության մեջ այն բանից հետո, երբ նա շինարարական ընկերությունից որպես նվեր է ընդունել ավելի քավ կես մլն ԱՄՆ դոլար արժեքով ձին, հաղորդում է BBC-ն:


Ինչպես նշում են «Աթա-Մեքեն» կուսակցությունում, Բաբանովը ձին նվեր է ստացել իբր մայրաքաղաքային օդանավակայանում շինարարական պայմանագիր կնքելու հարցում աջակցելու դիմաց:


Իր հերթին, վարչապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաբանովը ձին սեփական միջոցներով է գնել:


Կաշառակերության հետ կապված սկանդալի կենտրոնում հայտնված վարչապետին այժմ խորհրդարանի անվստահության քվերարկություն է սպառնում։