Այսօր ՀՀ մի շարք տարածքներում զգացվել է երկրաշարժ՝ 3-4 բալ ուժգնությամբ
Օգոստոսի 14-ին ժամը 18.02-ին գրանցվել է 5.0 մագնիտուտով երիկրաշարժ, որի էպիկենտրոնը եղել է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 20 կմ դեպի արևմուտք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարևածքում՝ Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:










