Արտաշատում վրաերթի են ենթարկել 13-ամյա աղջկա

11:42 • 14.08.12

Օգոստոսի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա։

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ վարորդը աղջկան տեղափոխել հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: